Ռուսները Սև ծովում թուրքական նավ են խոցել

Ռուսները Սև ծովում թուրքական նավ են խոցել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, Times․am: Օդեսայի ափերի մոտ թուրքական նավ է ռմբակոծվել։ Դեպքը տեղի է ունեցել Օդեսայի մոտ ռուսական զինուժի ռազմական գործողությունների շրջանակներում։ Այս մասին գրել է Ermenihaber.am-ը։

Նավի վրա եղել է 11 ուկրաինացի, 11 ֆիլիպինցի և 8 թուրք: Միջադեպի հետևանքով տուժածների մասին տեղեկություններ չկան։

«Ստացված տեղեկատվության համաձայն՝ նավը խոցվել է Օդեսայից 50 մղոն հարավ։ Այն շարունակել է շարժվել Ռումինիայի ուղղությամբ»,- ասվում է թուրքական կողմի հայտարարության մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում