Զելենսկին տեղափոխվել է բունկեր, քանի որ ՌԴ զորքերը մոտենում են Կիևին
25/02/2022 15:38
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, Times․am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեղափոխվել է բունկեր, քանի որ ՌԴ զորքերը մոտենում են Կիևին: Այս մասին հայտնում է CNN-ը:
Հինգշաբթի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Հետևեք մեզ նաև Telegram-ում