Պուտինն Ուկրաինայի զինվորականներին կոչ է արել վերցնել երկրում իշխանությունը

Պուտինն Ուկրաինայի զինվորականներին կոչ է արել վերցնել երկրում իշխանությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, Times․am: ՌԴ զինված ուժերին Ուկրաինայում դիմադրում են ոչ թե կանոնավոր բանակի զինվորները, այլ ազգայնական ջոկատները։ Այս մասին ուրբաթ Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին՝ կոչ անելով տեղի զինվորականներին իրենց ձեռքը վերցնել իշխանությունը։

«Մեզ դիմադրում են այն «բենդերական», ազգայնական տարրերը, որոնք ուղղակի պատասխանատվություն ունեն Դոնբասում արյունահեղության համար։ Դիմում եմ Ուկրաինայի զինվորականներին՝ վերցրեք իշխանությունը ձեր ձեռքը, երևում է, որ մենք ձեզ հետ ավելի շուտ կպայմանավորվենք, քան այն թմրամոլների ու նեոնացիստների խմբի հետ, որոնք նստած են Կիևում», – ասել է նա։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում