Եվրախորհուրդը սկսել է Ռուսաստանի անդամակցությունը կասեցնելու գործընթաց

Եվրախորհուրդը սկսել է Ռուսաստանի անդամակցությունը կասեցնելու գործընթաց

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, Times․am: Եվրախորհրդի նախարարների կոմիտեն Ուկրաինայի և Լեհաստանի առաջարկով սկսել է Ռուսաստանի Դաշնության անդամակցությունն այդ կազմակերպությանը կասեցնելու գործընթաց։ Այս մասին «Թվիթերում» գրել է Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավեցկին։

«Վերջնական որոշումը կընդունվի շուտով, սակայն այս հարցով կա փոխըմբռնում», – հավելել է նա։

Հիշեցնենք, որ հինգշաբթի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Հետևեք մեզ նաև Telegram-ում