Ռուսական բանակը գրավել է Ուկրաինայի Մելիտոպոլ քաղաքը. ՌԴ ՊՆ

Ռուսական բանակը գրավել է Ուկրաինայի Մելիտոպոլ քաղաքը. ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, Times․am: Ուկրաինական Մելիտոպոլ քաղաքը ՌԴ զինված ուժերի վերահսկողության տակ է: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Եվգենի Կոնաշենկովը:

«ՌԴ զինված ուժերի ստորաբաժանումներն ամբողջությամբ վերահսկողություն են հաստատել Մելիտոպոլ քաղաքի նկատմամբ։ Ձեռնարկվում են բոլոր միջոցները խաղաղ բնակիչների անվտանգությունն ապահովելու և ուկրաինական հատուկ ծառայությունների եւ ազգայնականների կողմից սադրանքները բացառելու համար»,-ասել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում