Վլադիմիր Զելենսկին լքել է Կիևը. Վյաչեսլավ Վոլոդին
26/02/2022 14:58
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, Times․am: ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտնել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լքել է Կիևը: Ըստ Վոլոդինի, նա մեկնել է Լվով։ Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Զելենսկին երեկ Ուկրաինայի մայրաքաղաքում չէր, իր շքախմբի հետ փախել է Լվով, որտեղ նրան և իր օգնականներին ապրելու տեղ են հատկացրել», – ասել է Վոլոդինը:
Նրա խոսքերով՝ նման տեղեկություն են ստացել Գերագույն Ռադայի պատգամավորները, ովքեր փորձել են հանդիպել Կիևում երկրի առաջնորդի հետ, սակայն նրանց հրավիրել են Լվով, որտեղ Զելենսկին, իբր, գտնվում է նեոնացիստների պաշտպանության ներքո։
Հետևեք մեզ նաև Telegram-ում