Կիևը հրաժարվել է բանակցություններից, Պուտինը հրամայել է շարունակել առաջխաղացումը
26/02/2022 16:55
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, Times․am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 25-ին հրաման էր տվել զորքերին կանգնեցնել առաջխաղացումը, քանի որ սպասվում էին հնարավոր բանակցություններ Ուկրաինայի հետ, սակայն Կիևը հրաժարվել է երկխոսությունից: Այս մասին ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Քանի որ բանակցություններ չկան, ռուսական զինված ուժերի առաջխաղացումը Ուկրաինայում շարունակվում է՝ նախապես ծրագրվածին համապատասխան», – ասել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում