ՌԴ Պաշտպանության նախարարությունը կոչով դիմել է Ուկրաինայի քաղաքացիներին

ՌԴ Պաշտպանության նախարարությունը կոչով դիմել է Ուկրաինայի քաղաքացիներին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, Times․am: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դիմել է Ուկրաինայի քաղաքացիներին, կոչ անելով պահանջել իրենց երկրի կառավարությունից, որպեսզի անմիջապես տներից և բնակելի թաղամասերից հանեն ծանր զինատեսակները։ Այս մասին «Ленте.ру»-ին ասել են նախարարության մամուլի ծառայությունից։

«Եվս մեկ անգամ շեշտեմ, որ ռուսական զինված ուժերը չեն հարվածում ուկրաինական քաղաքների բնակելի թաղամասերին»,-ասել է ՊՆ ներկայացուցիչը։

Նախարարությունից հավելել են, որ հետախուզությունը շարունակում է ֆիքսել ուկրաինական ազգայնականների կողմից ռեակտիվ և հրետանային ստորաբաժանումների տեղակայումը Կիևի և այլ քաղաքաների բնակելի թաղամասերում։

«Կիևը դիտավորյալ է այդպես վարվում, որպեսզի պրովոկացիայի ենթարկի ՌԴ ԶՈւ պատասխան հարվածները։ Ուկրաինական ազգայնական ղեկավարությունը վարվում է նույն գործելաոճով, ինչ ահաբեկիչները»,-եզրափակել են ՌԴ ՊՆ նախարարությունից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում