Ուկրաինան դրդում է Բելոռուսին սկսել մարտական գործողություններ․ Լուկաշենկո

Ուկրաինան դրդում է Բելոռուսին սկսել մարտական գործողություններ․ Լուկաշենկո

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, Times․am: Ուկրաինայի իշխանություններն իրենց գործողություններով դրդում են Բելոռուսին սկսել մարտական գործողություններ, սեփական քաղաքացիներին պատշտպանելու համար։ Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին հայտարարել է Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Ավելի վաղ, Լուկաշենկոն հայտարարել էր, որ Ուկրաինայում ճգնաժամի պատճառը հանդիսանում է նրա ղեկավարությունը։ «Ժողովուրդն ընտրեց այդպիսի ղեկավարություն։ Այն ամենի, ինչ կատարվում է Ուկրաինայում, պատճառը նրա ղեկավարությունն է»,-շեշտել է նա։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում