ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից հասանելի չեն միայն որոշ փոխանցումներ՝ սահմանափակումների հետ կապված

ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից հասանելի չեն միայն որոշ փոխանցումներ՝ սահմանափակումների հետ կապված

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, Times․am: ՀՀ Կենտրոնական բանկը ՎՏԲ-Հայաստան Բանկի գործունեության վերաբերյալ հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասված է. 

«Հայաստանում գործող «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ստեղծված է ՀՀ օրենսդրությամբ, կարգավորվում ու վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։ Ներկա իրավիճակում ՎՏԲ-Հայաստան Բանկի ծառայությունները և գործիքները հաճախորդներին հասանելի են լինելու ամբողջությամբ, բացառությամբ փոխանցումների հետ կապված որոշ սահմանափակումների, որոնց հետ ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ Բանկի www.vtb.am (http://www.vtb.am/) պաշտոնական կայքում:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ունի բավարար իրացվելիություն և կապիտալ սպասարկելու իր բոլոր պարտավորությունները։ Բանկին հասանելի են նաև Կենտրոնական բանկի կողմից իրացվելիության տրամադրման մշտական հնարավորության գործիքները»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում