ՌԴ միջուկային հրթիռներն ու նավատորմը բերվել են մարտական բարձր պատրաստվածության
28/02/2022 16:07
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, Times․am: ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ Ստրատեգիական նշանակության միջուկային հրթիռները, Հյուսիսային ու Խաղաղօվկիանոսյան նավատորմերը և հեռահար ավիացիան բերվել են մարտական բարձր պատրաստվածության։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պուտինը հրամայել էր. «ՆԱՏՕ-ի անդամ պետությունների բարձրագույն պաշտոնատար անձինք ագրեսիվ հայտարարություններ են հնչեցնում մեր երկրի հասցեին: Հրամայում եմ պաշտպանության նախարարին և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին ռուսաստանյան բանակի միջուկային զսպիչ ուժերում հայտարարել մարտական հերթապահության հատուկ ռեժիմ»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում