Ավանի փոխթաղապետը բերման է ենթարկվել թմրանյութ պահելու կասկածանքով

Ավանի փոխթաղապետը բերման է ենթարկվել թմրանյութ պահելու կասկածանքով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, Times․am: Փետրվարի 26-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի և ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ուժեղացված ծառայության շրջանակներում Տիգրան Մեծի պողոտայից թմրամիջոց պահելու կասկածանքով Էրեբունու ոստիկանություն են բերման ենթարկել 2 քաղաքացու: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Նրանք են՝ Երևանի բնակիչներ, 42-ամյա Ներսես Պողոսյանը և 42-ամյա Սեյրան Սարգսյանը:

Ն. Պողոսյանի մոտ հայտնաբերվել է օգտագործած կաթուցիչ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ն Պողոսյանը, ով Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալն է, հայտնել է, որ իր մոտ հայտնաբերված կաթուցիչը ինքը գտել է մեկ օր առաջ երեկոյան՝ Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող այգուց:

Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն:

Ն. Պողոսյանն ու Ս. Սարգսյանը բաց են թողնվել: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում