Մարտի 1-ին Երևանի որոշ հասցեներում 9 ժամ ջուր չի լինի

Մարտի 1-ին Երևանի որոշ հասցեներում 9 ժամ ջուր չի լինի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, Times․am: «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 1-ին, ժամը 10.00-19.00 կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը՝ Ներքին Շենգավիթի 1-15 փողոցներ, Արշակունյաց 69-129 համարներ, Նորագավիթի 1-ին փողոցի 1-85 համարներ:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում