Երևանում 20-ամյա աղջիկը ինքնասպանություն գործելու նպատակով տաքսի մեքենայից դուրս է նետվել

Երևանում 20-ամյա աղջիկը ինքնասպանություն գործելու նպատակով տաքսի մեքենայից դուրս է նետվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, Times․am: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնում՝ հետաքննական բաժանմումքում, նյութեր են նախապատրաստվում փետրվարի 28-ին ինքնասպանության կամ սպանության փորձ կատարելու փաստով։

Այդ օրը. ժամը 15։15-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «զույգ ձեռքերի և ոտքերի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ՝ 20-ամյա Ռոզա Մ-ն է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նույն օրը, նա ընթացքի ժամանակ «Յանդեքս» տաքսի ծառայության կողմից շահագործվող Nissan մակնիշի ավտոմեքենայից դուրս նետվելու միջոցով ցանկացել է ինքնասպանություն գործել։

Հետաքննիչի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն

Հետևեք մեզ նաև Telegram-ում