ՃՏՊ-ի ժամանակ վիրավորված ադրբեջանցի սպան մահացել է

Բաքվի կենտրոնական կլինիկական հոսպիտալում այսօր մահացել է մեկ ամիս առաջ ճանապարհատրանսպորտային պատահարից ծանր վիրավորված’ Ադրբեջանի զինված ուժերի լեյտենանտ Իլհամ Մուսաեւը:

Ինչպես տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը, Իլհամ Մուսաեւը գանգուղեղային ծանր վնասվածք էր ստացել Թովուզի շրջանում տեղի ունեցած պատահարի ժամանակ: Այդ ժամանակվանից ի վեր հիվանդանոցում նա գտնվել է կոմայի մեջ:

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, որ այսօր ադրբեջանական բանակում եւս մեկ ոչ մարտական կորուստ է գրանցվել: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի հետ շփման գծին մոտ տեղակայված Ադրբեջանի ՊՆ զորամասերից մեկում նորակոչիկ զինծառայող Թուրալ Գազիեւը (ծնվ. 1993 թ.) «տնտեսական ախատանքներով զբաղվելու ժամանակ հոսանքահարվել է», ինչի արդյունքում նա տեղում մահացել է: Թուրալ Գազիեւը պարտադիր զինծառայության էր կանչվել Բաքվի Խաթայիի շրջանից 4 ամիս առաջ:

2013թ.-ի սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակում կորուստը կազմել է 61 զինծառայող, որոնցից 54-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում, 75 զինծառայողներ էլ վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնավածքներ են ստացել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում