Բաղդադի փողոցներից մեկում Պուտինի նկարով պաստառ է հայտնվել
03/03/2022 15:19
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, Times․am: Բաղդադի փողոցներից մեկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պատկերով պաստառ է փակցվել։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը:
Պաստառի վրա գրված է «Մենք սատարում ենք Ռուսաստանին» և «Նախագահի ընկերներ»։
Պաստառի փակցնումից որոշ ժամանակ անց, հատուկջոկատայիններն ապամոնտաժել են այն։
Իրաքի կառավարությունն այս կապակցությամբ դեռևս հայտարարություն չի արել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում