Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են հումանիտար միջանցքների համար հնարավոր հրադադարի շուրջ

Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են հումանիտար միջանցքների համար հնարավոր հրադադարի շուրջ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, Times․am: «Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են մի շարք հարցերի շուրջ, այդ թվում ՝ հումանիտար միջանցքների կազմակերպման համար ժամանակավոր հրադադարի վերաբերյալ»,-ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին, Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ փուլից հետո, լրագրողների հետ զրույցում ասել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը:

Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական, ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին լրագրողներին հայտնել է, որ հիմնական խնդիրը, որն այսօր լուծվել է, մարդկանց, խաղաղ բնակիչների փրկության հարցն է, որոնք հայտնվել են մարտական բախումների գոտում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում