Ես չեմ հասկանում Մոսկվայի պահանջները Կիևից․ Զելենսկի

Ես չեմ հասկանում Մոսկվայի պահանջները Կիևից․ Զելենսկի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, Times․am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ չի հասկանում Մոսկվայի պահանջները Կիևի նկատմամբ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը

«Մենք չենք հարձակվում Ռուսաստանի վրա և չենք պատրաստվում հարձակվել: Մենք ՆԱՏՕ-ի անդա՞մ ենք՝ ոչ, միջուկային զենք ունե՞նք՝ ոչ։ Ես չեմ հասկանում Մոսկվայի պահանջները Կիևից», – ասել է Ուկրաինայի նախագահը:

Զելենսկին ևս մեկ անգամ շեշտել է, որ պատրաստ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել բոլոր հարցերը՝ ներառյալ Դոնեցկի և Լուգանսկի հետ կապված խնդիրնեը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում