Կադիրովը խնդրել է Պուտինին գրավել Կիևը, Խարկովն ու մյուս քաղաքները

Կադիրովը խնդրել է Պուտինին գրավել Կիևը, Խարկովն ու մյուս քաղաքները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, Times․am: Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը խնդրել է Վլադիմիր Պուտինին հրամայել գրավել Կիևը, Խարկովն ու այլ քաղաքներ, քանի որ, ըստ նրա, գործողությունների դանդաղեցումը բերում է ավելորդ զոհերի։ Այս մասին Կադիրովը գրել է տելեգրամյան իր ալիքում։

«Ընկեր Գլխավոր գերագույն հրամանատար, խնդրում եմ հրամայել շատ արագ՝ մեկ-երկու օրվա ընթացքում, վերցնել Կիևը, Խարկովն ու այլ քաղաքներ։ Ես մի քանի անգամ ասել եմ, որ ես Ձեր շարքային զինվորն եմ ու պատրաստ եմ կյանքս տալ ձեր հրամանով։ Բայց ես չեմ կարողանում նայել, թե ինչպես են զոհվում մեր զինվորները։ Ուշադրությու՛ն մի դարձրեք Արևմուտքի խոսքերին, հրամայեք վերցնել քաղաքը նվազագույն զոհերով։ Միայն այսպես կարող է հարցը լուծել», – գրել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում