ՌԴ ԶՈւ-ն ոչնչացրել է ուկրաինական 1812 ռազմական օբյեկտ

ՌԴ ԶՈւ-ն ոչնչացրել է ուկրաինական 1812 ռազմական օբյեկտ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, Times․am: Ռուսական բանակը Ուկրաինայում հատուկ գործողությունների ընթացքում ոչնչացրել է 1812 ռազմական օբյեկտ՝ այդ թվում 59 ռադիոլոկացիոն կայան, 65 կապի հանգույց, 56 զենիթային համակարգ «Бук М-1», «Оса» և С-300։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

Բացի այդ, ՌԴ ԶՈւ-ն ոչնչացրել է 62 ինքնաթիռ, որոնցից 49 օդանավակայաններում, 635 տանկ և զրահամեքենա, 67 ռեակտիվ կրակային համակարգ, 252 դաշտային հրանոթ և ականանետ, 442 հատուկ ռազմական մեքենա և 54 անօդաչու թռչող սարք, նշել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչը

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում