«Հայաստան» դաշինքի հետ առնչություն չունեմ, նրանց քայլերում մասնակցություն չունեմ. Ռուբեն Մելքոնյան

«Հայաստան» դաշինքի հետ առնչություն չունեմ, նրանց քայլերում մասնակցություն չունեմ. Ռուբեն Մելքոնյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, Times․am: Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի հետ ընտրություններից հետո ես որևիցե կապ չունեմ, հայ-թուրքական հարաբերությունների մասով նրանք ինձ երբևիցե չեն դիմել, ես էլ նրանց հետ որևիցե խորհուրդ չեմ տվել։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նշել է ԵՊՀ արևելագիտության դեկան, դոկտոր-պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, որը վերջին խորհրդարանական ընտրություններին մասնակցում էր ընդդիմադիր դաշինքի ցուցակում։

«Ընտրություններից հետո ես «Հայաստան» դաշինքի հետ որևիցե կապ չեմ ունեցել, նրանք ինձ հայ-թուրքական հարաբերությունների մասով մասնագիտական խորհրդի համար չեն դիմել, ես անգամ չգիտեմ՝ նրանք այս թեմայով կարծիք ունեն, թե ոչ», – ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում