«Մենք չեն կանգնի, սա ջիհադ է»․ Կադիրովը՝ Ուկրաինայում չեչենական ջոկատների մասին

«Մենք չեն կանգնի, սա ջիհադ է»․ Կադիրովը՝ Ուկրաինայում չեչենական ջոկատների մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, Times․am: Չեչենական հատուկ ջոկատայինները պատժում են բոլորին, ովքեր Դոնբասում և Օդեսայում սպանում են խաղաղ բնակիչներին։ Այս մասին իր տելեգրամ ալիքում գրել է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը, դիմելով ուկրաինացի զինվորականներին և «ազգայնական ջոկատների շեյթաններին»։

«Մենք ունենք բոլոր շեյթանների և նրանց ընտանիքների հասցեները, ազգայնականները դա գիտեն։ Այդ պատճառով նրանք, ինչպես շակալներ, թաքնվում են զինվորականների թիկունքում, նրանց՝ որոնք երդում են տվել ուկրաինացի ժողովրդին»,-հայտարարել է Կադիրովը։

Չեչնիայի ղեկավարը ուկրաինացի զինվորականներին կոչ է արել լուծել այդ «շակալների» հարցերը, կամ թողնել չեչենական հատուկ ջոկատայիններին։

Կադիրովի խոսքերով, շուտով ամեն ինչ կավարտվի և թե՛ ռուս, թե՛ ուկրաինացի ժողովուրդները կրկին կապրեն խաղաղությամբ, ինչպես առաջ։

«Մի խանգարեք մեզ, մենք չեն կանգնի։ Մենք հրաման ունենք, սա ջիհադ է»,- եզրափակել է նա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում