Իմանալով, որ նոր հարվածներն անխուսափելի են, ՆԱՏՕ-ն միտումնավոր չփակեց Ուկրաինայի երկինքը․ Զելենսկի

Իմանալով, որ նոր հարվածներն անխուսափելի են, ՆԱՏՕ-ն միտումնավոր չփակեց Ուկրաինայի երկինքը․ Զելենսկի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, Times․am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն, հրաժարվելով Ուկրաինայի երկնքում ոչ թռիչքային գոտի սահմանելուց, ըստ էության «կանաչ լույս» է վառել ուկրաինական քաղաքների ռմբակոծման համար։

Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն տեղյակ է հակառակորդի՝ հարձակումն ուժեղացնելու ծրագրերին։

«Իմանալով, որ նոր հարվածներն ու զոհերն անխուսափելի են, ՆԱՏՕ-ն միտումնավոր որոշեց չփակել Ուկրաինայի երկինքը»,-ասել է Զելենսկին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում