Կիևի մատույցներում ընթանում են թեժ մարտեր․ Կլիչկո

Կիևի մատույցներում ընթանում են թեժ մարտեր․ Կլիչկո

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, Times․am: Կիևի մատույցներում այս պահին ընթանում են թեժ մարտեր: Այդ մասին տելեգրամյան իր ալիքում հայտնում է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

«Հակառակորդը առանձնահատուկ դաժանությամբ ոչնչացնում է Բուչան, Հոստոմելը, Վորզելը, Իրպենը և սպանում խաղաղ բնակիչներին։ Մարտերի ժամանակ Հոստոմել համայնքի ղեկավար Յուրի Պրիլիպկոն զոհվել է, երբ ցանկանում էր հաց ու դեղ բաժանել մարդկանց»,- ասել է Կլիչկոն ուղերձում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում