Իռլանդիայում բեռնատարը հարվածել է Ռուսաստանի դեսպանատան դարպասներին

Իռլանդիայում բեռնատարը հարվածել է Ռուսաստանի դեսպանատան դարպասներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, Times․am: Դուբլինում անհայտ անձը բեռնատարով հարվածել է Իռլանդիայում ՌԴ դեսպանատան դարպասներին։ Այս մասին ТАСС-ին հայտնել է դեսպանատան ներկայացուցիչը։

Նրա տվյալներով, բեռնատարի վարորդը ձերբակալվել է, ոստիկանությունը հետաքննություն է նշանակել, պարզելու դեպքի հանգամանքներն ու պատճառները։

Ըստ նախնական տվյալների, տուժածներ չկան։ Ոստիկանությունը ելնելով անվտանգության նկատառումներից, փակել է դեսպանատան հարակից փողոցները։

ՌԴ դեսպանատունը Իռլանդիայի իշխանություններից պահանջում է ապահովել դիվանագետների և նրանց ընտանիքների անվտանգությունը։

Ինչպես ասվում է դեսպանատան մամուլի ծառայության հաղորդագրությունում, իռլանդացի ոստիկաններն անգործության են մատնված եղել, երբ բեռնատարը մոտեցել է դեսպանատան դարպասներին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում