Զելենսկին պատրաստ է փոխզիջման գնալ Ղրիմի, Դոնեցկի և Լուգանսկի հարցում
08/03/2022 13:21
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, Times․am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայնվել է բանակցել Ռուսաստանի հետ Ղրիմի, Դոնեցկի և Լուգանսկի ճանաչման հարցով։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Նա նշել է, որ պատրաստ է փոխզիջման գնալ, հավելելով, որ կարևոր է հասկանալ, ինչպես են մարդիկ այնտեղ շարունակելու ապրել։
Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան պարզաբանել է, որ Կիևը խնդրել է ուղիղ բանակցություններ ՌԴ և Ուկրաինայի նախագահների մինջև։
Հետևեք մեզ նաև Telegram-ում