Ադրբեջանցին ապրում է Սուրենավանում, մասնակցում է համայնքի ներքին կյանքին, գյուղում բիզնեսներ է հիմնել

Ադրբեջանցին ապրում է Սուրենավանում, մասնակցում է համայնքի ներքին կյանքին, գյուղում բիզնեսներ է հիմնել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, Times․am: Արաբ ներկայացող Թայսունը (անձնագրային անունը Հայթամ Դամրայի (Haitham Damra), որը տեղի բնակիչների կասկածներով, իրականում ադրբեջանցի է, արդեն տևական ժամանակ է ապրում է ՀՀ Արարատի մարզի Սուրենավան գյուղում, մասնակցում է գյուղի ներքին կյանքին՝ հուղարկավորություններին ու խնջույքներին, Սուրենավանում հողատարածքներ է գնել, բիզնեսներ է հիմնել այստեղ,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչը՝ իր նկատմամբ հնարավոր ճնշումներից անհանգստանալով, չցանկացավ ներկայանալ։ Նրա փոխանցմամբ՝ իրենց գյուղում, արդեն տևական ժամանակ է, ինչ կասկածելի ազգային պատկանելությամբ հյուր ունեն։

Համայնքի բնակիչն ահազանգում է՝ թեև անձնագրային տվյալներով իրենց հյուրընկալած անհասկանալի անձն, իսկապես, արաբական երկրի գրանցում ունի, սակայն, գրեթե անհնար է համարում, որ վերջինս արաբ լինի, որովհետև գյուղացիների հետ շփվում է ընդգծված կովկասցու ռուսերենով, որին, արաբներն, ամենայն հավանականությամբ, չեն տիրապետում.«Մարդն իրեն այստեղ լավ է զգում, ասում է, որ հողատարածքներ է գնել, ծիրանի այգի և ֆերմա է ուզում բացել։ Խոսում է վարժ ռուսերենով, սակայն ընդգծված կովկասցու ակցենտով։ Այդպես կարող է խոսել միայն հայը, վրացին կամ ադրբեջանցին, բայց երևի՝ ոչ արաբը»,- նշում է Սուրենավանի բնակիչը։

Ըստ նրա՝ անհասկանալի իրավիճակ է ստեղծվել նաև Սուրենավան գյուղի «Արբիտ» ՍՊԸ-ին պատկանող նավթավերամշակման կոմբինատի շուրջ.«Ասում են՝ ինչ – որ վրացու միջոցով կոմբինատը վաճառել են ադրբեջանցիներին, իսկ գործարքի մեջ շրջանառվում է հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի անունը։ Մի քանի օր առաջ էլ նրա եղբայրն էր այստեղ՝ գործարանի հետ կապված ինչ – որ հարցեր էին քննարկվում»,- պատմում է Սուրենավանի բնակիչը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում