Ուկրաինական կողմը հարվածել է Չեռնոբիլի ատոմակայանին
09/03/2022 22:43
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, Times․am: Ուկրաինական ազգայնականները հարվածել են Չեռնոբիլի ատոմակայանին։ Ինչպես փոխանցում է «Известия»-ն, այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության փոխնախարար, բանակի գեներալ Նիկոլայ Պանկովը։
«Ցավոք պետք է նշեմ, որ ուկրաինական ազգայնականները գնացել են հերթական պրովոկացիային, որը ծայրաստիճան վտանգավոր է»,-ասել է ՌԴ փոխնախարարը։
Նա նշել է, որ ռուս մասնագետները ձեռնարկել են միջոցներ, անցում կատարելու պահուստային գեներատորներից սնուցման։
Հետևեք մեզ նաև Telegram-ում