Ապրիլի 15-ից հունիսի 15-ը Հայաստանում պահեստազորայինների հավաքներ կանցկացվեն
10/03/2022 12:20
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, Times․am: Ապրիլի 15-ից հունիսի 15-ը Հայաստանում պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն։
Հավաքներին կներգրավվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինները։
Նախատեսվում է հավաքներին ներգրավել մինչև 724 քաղաքացու։
Հետևեք մեզ նաև Telegram-ում