AM | RU
USD
EUR
RUB

ԵԽ-ն ընդունեց Արցախում մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ բանաձևը

 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, Times․am: Այսօր Եվրոպական խորհրդարանը հրատապ ընթացակարգով և ճնշող մեծամասնությամբ Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ բանաձեւ ընդունեց, տեղեկացնում է ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը։

Մանրամասն անդրադառնալով խնդրի էությանը՝ ԵԽ լիագումար նիստի ընթացքում քննադատվեց Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության դեմ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը։ Ադրբեջանի կողմից Արցախում մշակութային ժառանգության ոչնչացումը դիտարկվում է որպես այդ երկում պետական մակարդակով տարվող, համակարգված հայատյաց քաղաքականության բաղկացուցիչ մաս։ Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևում առաջին անգամ օգտագործվում է «արմենոֆոբիա» եզրույթը։ Շեշտվում է, որ մշակութային ժառանգության ոչնչացումից բացի Ադրբեջանում հայատյացության պետական քաղաքականության դրսևորումներից են նաև պատմության սրբագրումը, հայերի նկատմամբ բռնության փառաբանումը, Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային պահանջները, ինչը վտանգում է խաղաղությունը և խաթարում անվտանգությունը Հարավային Կովկասում։

Եվրախորհրդարանը քննադատում է Ադրբեջանի ծավալապաշտական, ռազմատենչ քաղաքականությունը և կոչ է անում Ադրբեջանին հրաժարվել առավելապաշտական նկրտումներից։ Բանաձևում նաև շեշտվում է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը դեռևս կարգավորված չէ, և որ այն պետք է հստակեցվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։

Եվրախորհրդարանն Ադրբեջանից պահանջում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին անհապաղ թույլ տալ իրականացնելու իր առաքելությունը տեղում՝ խորհրդակցելով նաև հայ մասնագետների հետ և առաջարկում է օգտագործել Եվրամիության արբանյակային հնարավորությունները փաստերն արձանագրելու համար։ Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության հետքերի վերացումը տեղի է ունենում ոչ միայն կոթողները ոչնչացնելով և վնասելով, այլեւ պատմությունը կեղծելով և փորձելով դրանք ներկայացնել որպես այպես կոչված Կովկասյան Ալբանիայի ժառանգություն։ Այս համատեքստում նշվում է Ադրբեջանի մշայկույթի նախարարության կողմից սույն տարվա փետրվարին աշխատանքային խմբի ստեղծման մասին, որի նպատակը պատմության սրբագրումն է։

Անդրադառնալով ԵԽ բանաձևին՝ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը շեշտել է․ «Վերջին ամիսներին Եվրապատգամավորների հետ տարվող անդադրում և նպատակաուղղված իրազեկման աշխատանքը թե՛ Բրյուսելում ՀՀ դեսպանատան, թե՛ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի կողմից տվեցին իրենց արդյունքը։ Դրան նպաստեց նաև Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանի այցը Բրյուսել, Եվրախորհրդարանում փետրվար ամսին Արցախի հետ բարեկամության խմբի վերակազմումը, ինչպես նաև հունվարին ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի այցը Բրյուսել։

Փաստ է, որ Եվրոպական խորհրդարանը խստորեն դատապարտում է Ադրբեջանում պետական մակարդակով տարվող հայատյաց քաղաքականությունը։ Սա կարևոր լծակ է Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու և այդ երկրի բարբարոսական քաղաքականության վերաբերյալ բարձրաձայնելու համար», ամփոփել է Գասպար Կարապետյանը։ 

Լրահոս
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. ՊՆ Գեներալ Սեյրան Սարոյանին կհուղարկավորեն իր ծննդավայրում` Հայկաշենում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում Հայաստանում այսօրվանից ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով 17-ամյա տղան ձերբակալվել է մորը խեղդամահ անելու կասկածանքով Որդու՝ Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի զինվորական հագուստով Կարին Տոնոյանը բարձրացել է Մասիսի գագաթ France Football պարբերականը հրապարակել է «Ոսկե գնդակ»-ի հավակնորդների ցուցակը Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման գործով մեղադրանք է առաջադրել նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանին Որդին դիմել է ոստիկանություն, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բժիշկների պատճառով մայրը մահացել է «Ալիևի ասելիքն այն է, որ հայերն ու ադրբեջանցիները կարող են համատեղ բնակվել, շփվել՝ առանց միջնորդների» Մահացել է գեներալ Սեյրան Սարոյանը Սիրիայի ընդդիմադիր խմբերն այրել են Թուրքիայի դրոշները Շիրխանյանի համար 13, Վարդանյանի համար 16 տարի ազատազրկում․ դատախազը հանդես է եկել ճառով ՀՀ քաղաքացին դիմելով Ալիևին՝ խնդրել է իրեն շնորհել Ադրբեջանի քաղաքացիություն և հնարավորություն տալ բնակվել Ստեփանակերտում Փոխհրաձգություն է տեղի ունեցել Ադրբեջանի և Իրանի սահմանին Արցախում բախվել են ՌԴ խաղաղապահ զորախմբի և Սարուշենի բնակչի ավտոմեքենաները. 4 կին մահացել է Մինչև այլընտրանքային երթուղու պատրաստ լինելը Արցախը Հայաստանին կկապվի գրունտային ճանապարհով. տեսանյութ ՈւՂԻՂ. Քննարկում. «Մարդու իրավունքներն ու քաղաքական բռնաճնշումները Հայաստանում» Դավիթաշենի շենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է կնոջ դի Իշխանությունները նպատակային ձևով Արցախի հարցը հանում են ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից Հրադադարի պահպանման ռեժիմի էական խախտումներ և միջադեպեր չեն արձանագրվել. Արցախի ՊՆ Երևանի և 7 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Երբեք մի կորցրեք հավատն ու ինքնատիրապետումը, երբեք մի վստահեք դեմագոգներին, լաչառներին և պատահական մարդկանց․ Արցախի ԱԳ նախարար Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը կարող է տեղի ունենալ Կարսում Քոքոբելյանի հոր առևանգման փաստով ձերբակալվել է ՀՅԴ ԳՄ անդամն ու ևս երկու հոգի Աղվան Հովսեփյանն ազատ կարձակվի 100 միլիոն դրամ գրավի դիմաց. որոշումը հրապարակվեց Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Վարդենիսի դպրոցներից մեկի 6-րդ դասարանի աշակերտը Հարձակվել են «Հայէկոնոմբանկ»-ի գումար տեղափոխող մեքենայի վրա Փաշինյանը, Ալիևը և Պուտինը կարող են հանդիպել օգոստոսի վերջին Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում Ընտրողների 58 տոկոսը չի պատրաստվում ձայն տալ Էրդողանին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղ կունենա սեպտեմբերին Աղվան Հովսեփյանի գործով հրատապ դատական նիստ է նշանակվել Վարորդների սթափությունը կգնահատվի արյան ու մեզի փորձաքննության հիմա վրա Օգոստոսի 14-ին Հայաստանյաց Առաքելական Եկեղեցին նշելու է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Հունվարի 1-ից ջրի սակագինը կարող է թանկանալ. «Ժողովուրդ» Արթուր Վանեցյանը ներկայացրել է անվտանգային ճարտարապետության կարևորագույն բաղկացուցիչները Ոսկու գինը նվազել է, արծաթի արժեքը չի փոխվել ՀՀ իշխանությունը փորձում է ձերբազատվել Արցախից ու արցախցիներից և խնդիր չի դրել մարդկանց կոմունիկացվելու Փաշինյանն ու Ռայիսին քննարկել են անվտանգային մարտահրավերներին վերաբերող հարցերը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan