ԱՄՆ-ը զորքեր չի ուղարկի Ուկրաինա, եթե նույնիսկ այնտեղ օգտագործվեն արգելված զենքեր․ Սպիտակ տուն

ԱՄՆ-ը զորքեր չի ուղարկի Ուկրաինա, եթե նույնիսկ այնտեղ օգտագործվեն արգելված զենքեր․ Սպիտակ տուն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, Times․am: Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին հայտարարել է, որ ԱՄՆ-ը հրաժարվում է զորքեր ուղարկել Ուկրաինա, եթե նույնիսկ այնտեղ օգտագործվեն արգելված զենքեր։ Այս մասին փոխանցում է РИА Новости-ն։

«Մենք ոչ մի նպատակ չունենք զորքեր ուղարկել Ուկրաինա և պատերազմել Ռուսաստանի դեմ։ Այդ առումով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մտադրությունները չեն փոխվել»,-նշել է Փսակին։

Բացի այդ, Սպիտակ տան մամուլի քարտուղարը անդրադարձել է քիմիական և բիոլոգիական ռազմական ծրագրերին, շեշտելով, որ ԱՄՆ-ը նման մտադրություններ չունի և պնդել, որ այդպիսի հնարավորություններ ունի Ռուսաստանը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում