Խարկովում պայթեցրել են ֆիզիկատեխնիկական ինստիտուտի մասնաշենքը՝ միջուկային հետազոտությունները վերացնելու համար․ ՌԴ ՊՆ

Խարկովում պայթեցրել են ֆիզիկատեխնիկական ինստիտուտի մասնաշենքը՝ միջուկային հետազոտությունները վերացնելու համար․ ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, Times․am: Ուկրաինայի գրոհայինները դիտմամբ պայթեցրել են Խարկովի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի մասնաշենքը՝ միջուկային հետազոտությունները վերացնելու համար: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի ղեկավար Միխայիլ Միզինցևը

«Ազգայնամոլների հերթական սադրանքը գրանցվել է Խարկովում, որտեղ միջուկային թեմատիկայի գծով հետազոտական աշխատանքները թաքցնելու նպատակով՝ գրոհայինները պայթեցրել են ֆիզիկատեխնիկական ինստիտուտի մասնաշենքերից մեկը»,-նշել է նա

Ըստ ՌԴ Պն ներկայացուցչի, փլատակների տակ կարող են գտնվել հաստատության մինչև 50 աշխատակիցներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում