ՌԴ ԶՈւ-ն ոչնչացրել է ուկրաինական ռադիոհետախուզության գլխավոր կենտրոնը

ՌԴ ԶՈւ-ն ոչնչացրել է ուկրաինական ռադիոհետախուզության գլխավոր կենտրոնը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, Times․am: ՌԴ զինված ուժերը ոչնչացրել են ուկրաինական ԶՈւ ռադիոհետախուզության գլխավոր կենտրոնը։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

Նրա խոսքերով, հարվածը հասցվել է բարձր ճշգրտության հեռահար հրթիռով։

Ինչպես նշում է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը, ընդհանուր առմամբ ոչնչացվել է ուկրաինական 3491 ռազմական օբյեկտ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում