ՆԱՏՕ-ի ներքաշվելն Ուկրաինայի շուրջ հակամարտությանը հղի Է համաշխարհային պատերազմով. ԵՄ

ՆԱՏՕ-ի ներքաշվելն Ուկրաինայի շուրջ հակամարտությանը հղի Է համաշխարհային պատերազմով. ԵՄ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, Times․am: ՆԱՏՕ-ի ներքաշվելն Ուկրաինայի շուրջ հակամարտությանը կարող Է վերածվել երրորդ համաշխարհային պատերազմի: Այս կարծիքն Է հայտնել Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը մարտի 14-ին El Pais թերթում հրապարակված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մենք անում ենք հնարավորինս ամեն ինչ, որպեսզի հակամարտությունը չսաստկանա,- պնդել Է նա:- Ռուսաստանը միջուկային տերություն Է, եւ մենք շատ լավ հասկանում ենք, որ եթե այդ հակամարտությունը վերածվի ՆԱՏՕ-ի (հակամարտության) Ռուսաստանի դեմ, ապա մենք կհանգենք երրորդ համաշխարհային պատերազմի»:

«Ես մշտական շփման մեջ եմ (Ուկրաինայի նախագահ) Վլադիմիր Զելենսկու հետ,- ճշտել Է Միշելը:- Դա ճիշտ Է, որ նա ցանկանում Էր ավելին: Բայց (ԵՄ-ի) ընդլայնումը նուրբ հարց Է, որի վերաբերյալ Եվրոպայի բոլոր երկրները չեն, որ միատեսակ կարծիք ունեն»: «Մենք նաեւ պետք Է նկատի առնենք այն երկրները, որոնց հետ արդեն սկսվել Է անդամակցության գործընթացը,- հավելել Է Եվրախորհրդի ղեկավարը:- Մենք պետք Է աջակցենք մեր գործընկերներին, որոնք գնահետում են ազատ աշխարհը»: Ասոցիացիայի շուրջ համաձայնությունը վիթխարի ներուժ ունի, որը թերագնահատվում Է»,- ընդգծել Է նա: Փետրվարի վերջին Զելենսկին դիմել Է Եվրամիությանը հանրակցությանն Ուկրաինայի անհապաղ անդամակցության խնդրանքով:

Մարտի 1-ին Ուկրաինայի ղեկավարի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել Է, որ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հայտն արագացված ընթացակարգով ընդունվել Է, գանցվել եւ քննարկման մեջ Է: ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին հայտարարել Է, որ որոշում Է ընդունել Ուկրաինայում հատուկ ռազմական գործաղություն իրականացնելու մասին: ԵՄ-ն այդ գործողությունները համարել Է միջազգային իրավունքի խախտում եւ սահմանել Է համապատասխան պատժամիջոցներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում