AM | RU
USD
EUR
RUB

Կառավարությունը չի գիտակցում աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների ծավալը և չի պատկերացնում ՀՀ-ի համար ռիսկերի սրությունը

 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, Times․am: Մեր աչքի առաջ տեղի է ունենում նախկին աշխարհակարգի փլուզումը։ Սա չափազանցություն չէ՝ հաշվի առնելով հակամարտության և համաշխարհային բարիկադավորման մասշտաբները։ «Այլընտրանքային նախագծեր» խումբը հրապարակել է «Հայկական օրակարգի» վեչաբերյալ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հոդվածը։

«Ռազմական գործողությունները Եվրոպայի տարածքում ուղեկցվում են մարդկության նորագույն պատմության մեջ աննախադեպ տնտեսական պատերազմով։ Չկա որևէ հաշվարկ, թե ինչի կարող է հանգեցնել տնտեսական այս համաշխարհային պատերազմը։ Փլուզվող տնտեսական կապեր, տասնամյակների ընթացքում ձևավորված լոգիստիկ համակարգերի փլուզում, դիմացինին վատություն անելու մոտիվացիայով վատ հաշվարկված քայլեր, որոնք ունեն զգալի պոտենցիալ՝ համաշխարհային աղետ բերելու։

Ոչ ոք չի ուզում պատերազմ, բայց պարզվում է, որ սա 21-րդ դարում բավարար պայման չէ՝ պատերազմ չունենալու համար։ Լինում է իրականություն, երբ նույնիսկ այդ պայմաններում ծագում է պատերազմ՝ իր ողջ հետևանքներով։

Ամբողջական հասարակություններ, ամբողջական ժողովուրդներ են այսօր բարիկադավորվել, ու սա դեռ սկիզբն է։ Չարությունը միմյանց հանդեպ, բոլորը՝ բոլորի հանդեպ ստանում է մեգամասշտաբներ։

2020 թվականից մեր սխալների, ու նաև օբյեկտիվ իրողությունների պատճառով խոշոր ցնցումների ենթարկվեց մեր տարածաշրջանը։ Նոր իրականություն, նոր դերակատարներ, նոր դերաբաժանումներ։ Մի կողմից հիմնարար փոփոխությունների է ենթարկվում աշխարհը, մյուս կողմից՝ ինտենսիվ ընթանում է Հարավային Կովկասի նոր ճարտարապետության ձևավորումը։

Համաշխարհային և տարածաշրջանային փոփոխություններին Հայաստանը պետք է ներկայացնի իր հայտը։ Մեր փոխարեն ոչ ոք չի անելու։ Ուժերի գերլարումով, հայակական աշխարհի ռեսուրսներով մենք պարտավոր ենք ձևակերպել մեր հայտը և ատամներով պաշտպանել այն։

Մենք պարտավոր ենք լինել սառնասիրտ, գրագետ ու նախաձեռնող։

Համաշխարհային տուրբուլենտության այս պայմաններում հայկական օրակարգը պետք է կազմված լինի ընթացիկ՝ հակաճգնաժամային քայլերից և հեռանկարային ազգային տեսլականից։

Իսկ այս ամենի առանցքը անվտանգությունն է. ռազմական, տնտեսական, սոցիալական, մշակութային և այլն։ Անվտանգություն՝ ամենալայն ու ամենասուր հասկացությամբ։

Չափազանց սուր են այսօրվա հրատապ ռիսկերը. սկսած ռազմական բախումների հնարավորություններից մինչև պարենային սուր խնդիրներ, ֆինանսական համակարգի կայունություն։

Խոշոր պետությունները իրենց սեփական պարենային անվտանգությամբ պայմանավորված արգելում են արտահանումը։ Հայաստանը կարող է կանգնել բարդագույն խնդիրների առաջ։ Լոգիստիկ կապերի քանդումը էլ ավելի է բարդացնում վիճակը։

Հայաստանի գործող կառավարությունը, մեծ հաշվով, ճգնաժամային կառավարություն է, ինչը ենթադրում էր անելիքի և քայլերի էական վերանայում և նոր առաքելության գիտակցում։ Դատելով ամեն ինչից՝ կառավարությունը չի գիտակցում աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների ծավալը և չի պատկերացնում Հայաստանի համար ռիսկերի սրությունը։

Բայց նույնիսկ այս իրավիճակը մեզ չպետք է շեղի հետպատերազմյան նոր հայկական տեսլականի և հեռանկարային ազգային նոր ուղենիշների ձևավորման խնդրից։ Առանց դրա պետություններն ու ազգերը չեն վերականգնվում։ Դրանք կարող են «ներառել կարմիր գծեր», դեմոգրաֆիկ նպատակներ, հայապահպանության խնդիրներ, արժեհամակարգային ուղենիշներ, գիտամշակութային վերածննունդ և այլն։ Ու այս ամենի հիմքում անվտանգությունն է, որպես հայկական օրակարգի առանցք։ Մենք այս հարցում պարտավոր ենք գտնել ճշգրիտ լուծումները. Սա այն հարցն է, որտեղ սխալվելու իրավունքը բացառվում է», - գրված է հոդվածում։

Լրահոս
Հրդեհ` Աբովյան փողոցում Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ տարադրամի փոխանակման կետերում ՀՀ սուվերեն տարածքից հայ զինվոր է առևանգվում. Աննա Գրիգորյան ՊՆ-ն հաստատում է՝ հակառակորդը կրակ է բացել Խաչիկի ուղղությամբ, պատասխան կրակից հետո լռեցվել է Հակառակորդը մոտ 10 րոպե ինտենսիվությամբ կրակ է բացել Խաչիկ գյուղի ուղղությամբ Կրակոցներ՝ Գեղարքունիքի մարզում․ հայտնաբերվել է «Կալաշնիկով»-ի 25-ից ավելի պարկուճ Զոհվածի հորը ծեծողին էլ պարգեւատրեց. «Հրապարակ» Որ ճանապարհներն են կապելու Թուրքիան Ադրբեջանին․ «Հրապարակ» Դատախազի տեղակալները դիմումներ կգրեն. կմնա միայն մեկը. «Ժողովուրդ» Երևանի և 7 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Պաշտպանության մասին աղմկահարույց օրենքն արտահերթ նիստով արագ կընդունվի. «Հրապարակ» Իշխան Սաղաթելյանը մեկնել է Եվրոպա. նա բարձր մակարդակի 10-ից ավելի հանդիպում է ունենալու «Հրապարակ» «Ի պաշտպանություն ՀՀ Սահմանադրության»․ այսօր, ժամը 11։00-ին երթ է լինելու Հայաստանը նշում է Սահմանադրության օրը Մի շարք համայնքներում կդադարեցվի ջրամատակարարումը Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում Ահազանգեր են ստացվել, որ Ռուսաստանի և Չինաստանի դեսպանատներում ռումբեր են տեղադրված ԱԱԾ բացահայտած «դավաճանական գործակալական ցանցի» 2-րդ կալանավորված զինծառայողն է ազատ արձակվել «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա Իրանում․ Բայրամով Կոտայքի մարզում 8-ամյա տղան պատահական կրակոցից մարմնական վնասվածք է ստացել Իշխանությունը չունի սոցիալական հենարան, բայց սա մեխանիկորեն չի ենթադրում ընդդիմության հաջողություն Գեղարքունիքում 44-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հորեղբոր 13-ամյա թոռանը. վերջինս մահացել է ՈւՂԻՂ. Ակցիա Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում Որոշել եմ վայր դնել պատգամավորի մանդատս․ Արթուր Ղազինյան Արցախի լինել-չլինելու հարցն է դրված, կառուցվող նոր ճանապարհը շատ մեծ վտանգներ է պարունակում Բրիտանական զինված ուժերը թուլացել են Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով Զոհվածների մեջ որդուն փնտրող հայրը նրան ողջ է գտել Երևանում 50 Cent-ին մատանի են նվիրել, ինչ է խորհրդանշում այն Կիևը բալիստիկ հրթիռներով հարվածել է ՌԴ Բելգորոդի և Կուրսկի բնակելի թաղամասերին Երբ կվճարվի հուլիս ամսվա կենսաթոշակը Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ տարադրամի փոխանակման կետերում Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Նիկոլի իշխանության կողմից հալածվելը պատիվ է. Իշխան Սաղաթելյան Հուլիսի 4-ին Երևանի և 7 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Իրանում 9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է եղել․ կան զոհեր Երևանում հետխորհրդային շրջանում առաջին անգամ կառուցվել է տրոլեյբուսային երթուղու նոր ուղեհատված
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan