ԵՄ-ն որոշել է զրկել Ռուսաստանին թանկարժեք ավտոմեքենաներից

ԵՄ-ն որոշել է զրկել Ռուսաստանին թանկարժեք ավտոմեքենաներից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, Times․am: Եվրամիությունը պատժամիջոցների նոր փաթեթի շրջանակներում Ռուսաստանին կարող է զրկել թանկարժեք մեքենաների ներմուծումից, որոնց արժեքը գերազանցում է 50 հազար եվրոն։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Ներմուծման արգելքը կարող է տարածվել եվրոպական մի շարք արտադրողների վրա, որոնց թվում են Audi-ն, BMW-ն, Mercedes-ը, Ferrari-ն և Porsche-ը։

Որոշվել է նմանատիպ արգելք տարածել նաև նավակների ու ինքնաթիռների, ինչպես նաև այն մոտոցիկլետների վրա, որոնց արժեքը կգերազանցի 5 հազար եվրոն։

Ավելի վաղ ներմուծման սահմանափակումների կամ ՌԴ-ում արտադրությունը դադարեցնելու մասին հայտարարել էին մի շարքԵՄ ավտոարտադրողներ, որոնց թվում են Porsche-ը, Volkswagen-ը, Hyundai-ն, Volvo-ն և General Motors-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում