Ինչ-որ հրաշքով մենք «կփրկվենք» պատերազմից, բայց ոչ կորուստներից․ քաղաքագետ

Ինչ-որ հրաշքով մենք «կփրկվենք» պատերազմից, բայց ոչ կորուստներից․ քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, Times․am: «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․

«Սկզբից մեզ կվախեցնեն նոր պատերազմով ու մեծ կորուստներով։ Հետո ինչ-որ հրաշքով մենք «կփրկվենք» այդ պատերազմից։ Բայց ոչ կորուստներից։ Կորուստներ, ցավոք սրտի, ամենայն հավանականությամբ կլինեն։ Ձեռագիր է, դժվար փոխվի…

Հետո աշխարհի ուժեղները կսկսեն գովել Հայաստանի իշխանություններին՝ խաղաղասիրության, բարդ լուծումների գնալու պատրաստակամության, քաղաքական կամքի ցուցադրման ու նմանատիպ այլ՝ հիմքում դավաճանական վարքագծի համար։

Մեզ կխոստանան ոսկե սարեր։

Հետո Ժպիտներ, ձեռքսեղմումներ, հարաբերությունների կարգավորում, հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական սահմանների բացում… Իսկ վերջում, երբ Հայաստանն այլևս սահմանային վեճեր չի ունենա թյուրքական երկրների հետ, մեզ կհրավիրեն միութենական պետություն կազմել Ռուսաստանի և Բելառուսի հետ։

Եվ, ինչպես կասեր այս ամենի գաղափարական առաջնորդ ԼՏՊ-ն՝ танцы, господа, шампанское…

Ու հա, սա տարիների սցենար չի։ Ամիսների։ Ամեն ինչ շատ արագ տեղի կունենա։ Ամեն ինչ արդեն տեղի է ունենում»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում