Ֆրանսիայի նախագահի թեկնածուն ցանկանում է նմանվել Պուտինին

Ֆրանսիայի նախագահի թեկնածուն ցանկանում է նմանվել Պուտինին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, Times․am: Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էրիկ Զեմուրը բացատրել է, թե ինչու է ցանկանում նմանվել Պուտինին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Ըստ նրա, պատճառը Պուտինի հայրենասիրությունն է։

«Պուտինը, լինելով հայրենասեր, ԽՍՀՄ փլուզումից հետո կարողացավ Ռուսաստանը վերածել մեծ տերության։ Եվ այսպես, լինելով հայրենասեր, ես ցանկանում եմ պաշտպանել Ֆրանսիայի քաղաքացիների շահերը»,-նշել է Զեմուրը։

Բացի այդ, նա հիանում է ռուսների ուժով և հաստատակամությամբ, հիշեցնելով, որ նրանք պատրաստ էին հրդեհել իրենց մայրաքաղաքը, միայն թե չխոնարհվեին Նապոլեոնի բանակի առջև։

Նշենք, որ Ֆրանսիայում նախագահի ընտրությունները կանցկացվեն երկու փուլով, ապրիլի 10-ին և 24-ին։ Մարտի 7-ին Սահմանադրական խորհուրդը գրանցել է Ֆրանսիայի նախագահի 20 թեկնածուի, որոնց թվում գործող նախագահ Էմանուել Մակրոնին։ Համաձայն սոցհարցումների, Մակրոնի հաղթանակը գնահատվում է ամենաբարձրը թեկնածուների մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում