ՌԴ ԶՈւ-ն Սև ծովից «Կալիբր» թևավոր հրթիռներով հարվածել է Ուկրաինայի նորոգման գործարանին

ՌԴ ԶՈւ-ն Սև ծովից «Կալիբր» թևավոր հրթիռներով հարվածել է Ուկրաինայի նորոգման գործարանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, Times․am: ՌԴ ԶՈւ-ն Սև ծովից «Կալիբր» թևավոր հրթիռներով հարվածել է Ուկրաինայի Նիժենսկի գործարանին, որտեղ վերանորոգում էին ուկրաինական զինտեխնիկան։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

«ՌԴ Սև ծովի ռազմածովային ուժերը «Կալիբր» թևավոր հրթիռներով ոչնչացրել են Նիժենսկի գործարանի նորոգման արտադրամասը, որտեղ վերանորոգում էին ուկրաինական վնասված զինտեխնիկան», ասել է Կոնաշենկովը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում