Վլադիմիր Ժիրինովսկին գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում

Վլադիմիր Ժիրինովսկին գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, Times․am: Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Այս մասին հայտնում է «112» տելեգրամյան ալիքը։ 

Ըստ աղբյուրի՝ բժիշկները նրա մոտ ախտորոշել են սեպտիկ շոկ։

Բացի այդ, պարզվել է, որ նրա թոքերն ամբողջովին ջրազրկվել են։ Վերջին օրերին Ժիրինովսկու մոտ նկատվում է վիճակի բացասական զարգացում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում