Մարիուպոլում զոհվել է ՌԴ Սևծովյան նավատորմի հրամանատարի տեղակալը

Մարիուպոլում զոհվել է ՌԴ Սևծովյան նավատորմի հրամանատարի տեղակալը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, Times․am: Մարիուպոլի համար մղվող մարտերում զոհվել է ՌԴ Սևծովյան նավատորմի հրամանատարի տեղակալ, առաջին ռանգի կապիտան Անդրեյ Պալին։ Այս մասին տելեգրամ ալիքում գրել է Սևաստոպոլի սենատոր Եկատերինա Ալտաբաևը։

«Սևաստոպոլը ծանր կորուստ կրեց։ Ուկրաինայում իրականացվող հատուկ գործողությունների ժամանակ, ազգայնականներից Մարիուպոլն ազատագրելու համար մղվող մարտերում զոհվեց Սևծովյան նավատորմի հրամանատարի տեղակալ, առաջին ռանգի կապիտան Անդրեյ Պալին»,-գրել է նա։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում