ԱՄՆ-ը Թուրքիային առաջարկում է ՀՕՊ С-400 համակարգերը փոխանցել Ուկրաինային

ԱՄՆ-ը Թուրքիային առաջարկում է ՀՕՊ С-400 համակարգերը փոխանցել Ուկրաինային

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, Times․am: Պենտագոնի ներկայացուցիչը հաստատել է, որ ԱՄՆ-ը բանակցություններ է վարում Թուրքիայի հետ, որպեսզի վերջինս ռուսական հակաօդային պաշտպանության С-400 համակարգերը փոխանցի Ուկրաինային։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։

«Մենք բանակցություններ ենք վարում Անկարայի հետ, որպեսզի նրանք հրաժարվեն ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգերից և դրանք փոխանցեն Ուկրաինային։ Փոխարենը ԱՄՆ-ը պատրաստ է հրաժարվել Թուրքիայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներից և թույլատրել, որպեսզի նրանք կարողանան Միացյալ Նահանգներից գնել F-35 կործանիչներ»,-հայտարարել են Պենտագոնից։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում