Եթե Պուտինի հետ չլինի բանակցել, նշանակում է երրորդ համաշխարհային պատերազմ․ Զելենսկի

Եթե Պուտինի հետ չլինի բանակցել, նշանակում է երրորդ համաշխարհային պատերազմ․ Զելենսկի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, Times․am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն ձախողումը կարող է հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Այս մասին նա ասել է CNN-ին տված հարցազրույցում։

Զելենսկու կարծիքով՝ առանց Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների, այս կոնֆլիկտը չի լուծվի։

«Ես կարծում եմ, որ մենք պետք է օգտագործենք ցանկացած հարթակ, ցանկացած առիթ, որպեսզի հնարավորություն ունենանք բանակցելու, հնարավորություն ունենանք խոսելու Պուտինի հետ։ Բայց եթե այդ փորձերը հաջողություն չունենան, նշանակում է երրորդ համաշխարհային պատերազմ»,-նշել է Զելենսկին

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում