Ուկրաինայում զոհվել է ևս մեկ հայ՝ Բուրյաթիայի բնակիչ
20/03/2022 22:26
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, Times․am: Ուկրաինայում հատուկ գործողությունների ժամանակ զոհվել է ևս մեկ հայ՝ Բուրյաթիայի բնակիչ, 29-ամյա դեսանտային Արման Ղազարյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Հայկական սփյուռքի խորհուրդը։
«Հերոսաբար զոհվել է Արման Հարությունի Ղազարյանը։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Արմանի ընտանիքին, ընկերներին և հարազատներին։ Հուղարկավորությունը տեղի կունենա Ռոստովում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում