Մեդվեդեւը կանխատեսում Է, Ռուսաստանի ավիացիոն շուկայի ծավալը աճ

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն այն կարծիքին Է, որ Ռուսաստանի ավիացիոն շուկայի ծավալը կարող Է գերազանցել 1 տրլն ռուբլին: Այդ մասին նա հայտարարել Է օգոստոսի 27-ին՝ ելույթ ունենալով Միջազգային ավիացիոն կոնգրեսի լիագումար նիստում, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

«Անցյալ տարվա արդյունքներով՝ ավիաշինարարների հասույթը կազմել Է գրեթե 1 տրլն ռուբլի»,-նշել Է նա: «Միանգամայն ակներեւ Է, որ, չնայած տարաբնույթ խնդիրներին եւ ճգնաժամերին, այդ շուկայի ծավալը մեծանալու Է»,-հայտարարել Է Մեդվեդեւը:

Նրա կարծիքով՝ ավիաշուկայի աճին կնպաստեն նաեւ ռուսաստանյան հեռանկարային մշակումները, որոնք ներկայացված են ՄԱՔՍ ավիասալոնում: Մեդվեդեւը նշել Է, որ առաջին անգամ հենց այս հարթակում կցուցադրվի «Սուխոյ-Սուպերջեթ-100» մարդատար ինքնաթիռի բիզնես-տարբերակը, արդիականացված Տու-204ՍՄ հանրանավը եւ հինգերորդ սերնդի ՃՕՀԱՀ (Ճակատային օդուժի հեռանկարային ավիացիոն համալիր) կործանիչը:

Ինչպես արդեն հաղորդվել Է, Մոսկվայի մարզի Ժուկովսկիում այսօր բացվել Է ՄԱՔՍ-2013 միջազգային ավիացիոն-տիեզերական սալոնը: Վեց օր այն կընթանա Գրոմովի անվան Թռիչքային-հետազոտական ինստիտուտի օդանավակայանում, որն ունի Եվրոպայում ամենաերկար թռիչքա-վայրԷջքային գոտին:

Ներկայիս ՄԱՔՍ-ն, ինչպես խոստանում են կազմկոմիտեում, կդառնա ռեկորդային մասնակիցների թվով. իրենց արտադրանքը կներկայացնեն ավելի քան հազար ձեռնարկություններ եւ ընկերություններ, որոնցից 277-ն՝ արտասահմանյան: Այս տարի սալոնի աշխարհագրությունը ներկայացված Է 44 երկրներով, մինչդեռ ՄԱՔՍ-2011 Էին ժամանել 40 պետությունների ներկայացուցիչներ:

Խոստանում Է հագեցած լինել ավիասալոնի գործարար ծրագիրը: Մասնավորապես, խոսքը վերաբերում Է ՄԱՔՍ-2013-ի շրջանակներում տեղի ունենալիք Միջազգային ավիացիոն կոնգրեսին, Եվրոպայի փոխադրական ավիացիայի վեցերորդ կոնգրեսին եւ Միջազգային գիտատեխնիկական գիտաժողովին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում