Մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի մահվան դեպքով ձերբակալվել է երկու անձ

Մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի մահվան դեպքով ձերբակալվել է երկու անձ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, Times․am: Մարտի 16-ին հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում մահացած հայտնաբերված զինծառայող շարքային Ալբերտ Սիրոյանի գործով ձերբակալվել է երկու զինծառայող: Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադեւոսյանը:

Նրա փոխանցմամբ՝ ձերբակալվել են նույն գումարտակի մարտական դիրքի պարտադիր ժամկետային զինծառայող Ն. Չ.-ն եւ մարտական դիրքի պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Ա.-ն:

Զինծառայող Ն. Չ.-ն կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարելու համար: (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով)

Կրտսեր սերժանտ Վ. Մ.-ն կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված (Պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաև իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, և եթե դրանք էական վնաս են պատճառել (գույքային վնասի դեպքում` հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող գումարը կամ դրա արժեքը) նախատեսված հանցագործության կատարելու մեջ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում