Ֆրանսիացի ֆեմինիստուհիները կոչ են արել հատուցել կանանց ավանդին

Ֆրանսիացի ֆեմինիստուհիները Փարիզում Պանթեոնի պատերի մոտ ակցիա են անցկացրել հանուն կանանց դերի ճանաչման: Օգոստոսի 26-ի երեկոյան կայացած ցույցի վայրն ընտրվել Էր ոչ պատահականորեն: Պանթեոնի (Ֆրանսիայի ականավոր գործիչների գերեզմանոցի) երկդարյա պատմության ընթացքում վեհապանծ կամարների ներքո թաղվելու պատվին Է արժանացել միայն երկու կին՝ նոբելյան դափնեկիր Մարիա Կյուրին եւ Սոֆի Բերտելոն, թեեւ, ոչ անձնական վաստակի համար, այլ ֆրանսիացի ականավոր գիտնական Մարեսելեն Բերտելոյի կնոջ իրավունքով, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

Խորհրդանշական ակցիայի մասնակիցները, որոնց թվում եղել են ոչ քիչ տղամարդիկ, հանդես են եկել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին ուղղած դիմումով՝ «հանրապետության պատմության մեջ պատշաճը հատուցել կանանց ավանդին» եւ Պանթեոնում հանգչող մեծ ֆրանսիացիների ցուցակը համալրել ականավոր ֆրանսուհիների անուններով: Որպես հնարավոր հավակնորդուհիներ նշվել են կին գրող Օլիմպիա դը Գուժը, որը 1791 թվականին կազմել Է «Կնոջ եւ քաղաքացուհու իրավունքների հռչակագիրը», կին հեղափոխական եւ Փարիզի կոմունայի ակտիվ մասնակից Լուիզա Միշելը եւ, անշուշտ, ֆեմինիստական շարժման գաղափարախոս Սիմոնա դը Բովուարը:

Բացառված չԷ, որ դեմարշն արդյունք տա արդեն մոտ ապագայում: Համենայն դեպս, այս տարվա գարնանը Ֆրանսուա Օլանդը հրապարակավ խոստովանել Է, որ «երկրի պատմության մեջ կանանց դերն ավելի մեծ գնահատանքի Է արժանի»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում