Երևանում միմյանց են բախվել 8 ավտոմեքենա. կան վիրավորներ

Երևանում միմյանց են բախվել 8 ավտոմեքենա. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, Times․am: Այսօր՝ մարտի 22-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 15:00-ի սահմաններում Շիրազի և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում բախվել են Nissan Tiida-ն, Hyundai-ը, Toyota Camry-ն, Opel-ը, ВАЗ 20 07-ը, թիվ 114 երթուղին սպասարկող ГАЗель-ը, Volvo բեռնատարն ու թիվ 15 երթուղին սպասարկող տրոլեյբուսը:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 3 հոգի բժշկական օգնություն ստանալու ստանալու նպատակով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Պարեկային ծառայությունը պարզում է նաև՝ տրոլեյբուսը մասնակցություն ունեցել է վթարում, թե ոչ, քանի որ այն հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում