Թալիբներն արգելել են աղջիկներին հաճախել դպրոց

Թալիբներն արգելել են աղջիկներին հաճախել դպրոց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, Times․am: Աֆղանստանի կրթության նախարարությունն արգելել է միջին և բարձր դասարանի աղջիկներին հաճախել դպրոց։ Այս մասին հայտնում է Ariana News-ը։

Ըստ հրամանի՝ ուսումնական տարվա սկզբից դպրոց կարեղ են հաճախել միայն մինչև 6-րդ դասարանում սովորող աղջիկները։

Նման որոշման պատճառը դպրոցական համազգեստն է, որը չի համապատասխանում մուսուլմանական կանոններին ու սովորույթներին։

Նախարարությունից նշել են, որ եթե 7-ից 12-րդ դասարաններում սովորող աղջիկների համազգեստները համապատասխանեցվեն շարիաթին, ազգային սովորույթներին և մշակույթին, ապա դպրոցները կբացվեն նաև նրանց համար։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում