ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում ԱԻՆ-ում

ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում ԱԻՆ-ում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, Times․am: «Հրապարակ»-ի տեղեկություններով, այսօր առավոտյան՝ մոտ 4 ժամ առաջ ԱԱԾ-ն մտել է ԱԻՆ։ Այս պահին խուզարկություն է իրականացնում նախարար Անդրանիկ Փիլոյանի խորհրդական Աշոտ Հակոբյանի աշխատասենյակում։

Աղբյուրի հաղորդմամբ՝ թիրախում նախարարն է, սակայն այս պահին դեռևս գործողություններ են կատարվում նրա խորհրդականի աշխատասենյակում, որը մեկ հարկ ցածր է նախարարի աշխատասենյակից։

«Հրապարակ»-ից կապ են հաստատել ԱԻՆ շարքային աշխատակցի հետ, ով հաստատել է լուրը եւ ասել, որ ամբողջ նախարարությունը անհանգիստ վիճակում է, որևէ մեկին որևէ բացատրություն չեն տվել, բոլորը իրենց աշխատասենյակներում փակված են, սպասում են ԱԱԾ գործողությունների ավարտին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում